Դիզայներ Լիլի Մարկոսյանն ԱՄՆ–ում հասած հաջողությունների մասին.Tert.am
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Դիզայներ Լիլի Մարկոսյանը 4 տարի է զբաղվում է դիզայներությամբ։ Նա բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ–ում։ Վերջերս դիզայները մասնակցել է FIDM նորաձևության ուսումնական կենտրոնի Debut ծրագրում, որտեղ մրցույթով ընտրված 10–12 մասնակիցները հնարավորություն ունեն անվճար սովորել ուսումնական կենտրոնում։ Tert.am Life–ի հետ զրույցում դիզայները պատմել է ցուցադրության մանրամասների մասին։
«Ամեն ինչ սկսվեց Celebrity Cruises ցուցադրությունից, որտեղ ներկայացրածս զգեստը մեծ հաջողությամբ ընդունվեց։ Դրանից հետո FIDM-ի Debut ծրագրի տնօրինության կողմից ստացա այդ ծրագրի շրջանակներում ամբողջությամբ անվճար սովորելու և հավաքածուս ներկայացնելու առաջարկ։ Սիրով համաձայնվեցի»,–ասաց Լիլին։
Վերջինս նշեց, որ ներկայացրել է գարուն–ամառ 2018 երեկոյան զգեստների հավաքածուն։ «Հավաքածուի ոգեշնչման աղբյուր թիթեռներն են եղել։ Քանի որ յուրաքանչյուր թիթեռ յուրահատուկ է և անկրկնելի, ճիշտ ինչպես կանայք։ Փորձել եմ ստեղծել կանացի, նուրբ տարերով սգեստներ, որտեղ գերակշռում է բացառիկ շքեղ տարեր։ Հավաքածուն նուրբ գունային գամայի մեջ է. մարմնագույն, երկնագույն, բաց մանուշակագույն, լիմոնային կանաչ»,–նշեց դիզայները։
Նրա խոսքով` հավաքածուն բարձր է գնահատվել ներկաների կողմից և արժանացել բարձր գնահատականի։ «Ուրախ եմ, որ աշխատանքս արժանացավ ժողովրդի անաչառ գնահատականին։ Մյուս մասնակիցները շատ տաղանդավոր և յուրահատուկ էին. յուրաքանչյուրն իր ընտրած ոճում։ Մեր մեջ չկար մրցակցություն։ Նրանք ինձ համար ընկերներ են եղել, ոչ թե մրցակից։ Հարկ եղած դեպքում օգնել եմ նրանց»,– ասաց Լիլին։
Ի դեպ, սա Լիլիի առաջին ցուցադրությունը չէ։ Նա Միացյալ Նահանգներում մասնակցել է տարբեր նորաձևության շոուներին` Chairing Styles, Style Week OC, Fashion Island, Celebrity Cruises, Style Week OC։
«Պատիվ եմ ունեցել աշխատելու մոդելային ոլորտում առաջատար մոդել և դերասանուհի Amber Lindauer-ի, Rina Karuna-ի, Alizée Gaillard-ի հետ»,– եզրափակեց դիզայները։