Հյուսիսկորեական թերթը Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չԷ
МЕЖДУНАРОДНОЕՓենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես Է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, որոնք սիրում են խաղալ կրակի հետ եւ ձգտում են ԿԺԴՀ-ին զրկել ինքնիշխանությունից, արժանապատվությունից եւ կենսական իրավունքներից»,- ընդգծում Է թերթը:
Միացյալ Նահանգները, նշում Է թերթը, «վերջերս անպատիժ հարված հասցրեց Սիրիայի ավիաբազային»: Այս առնչությամբ «Մինչժու Չոսոնը» Թրամփի վարչակազմին կոչ Է անում «չմոռանալ, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չԷ, եւ չնյութել անխոհեմ պլաններ»:
Թերթը նախազգուշացնում Է, որ Վաշինգոնը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



