Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի դեմ. Financial Times
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցների ռեժիմը ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք ավելի շատ պատժամիջոցներ կսահմանենք ԿԺԴՀ-ի դեմ»,-ասել Է նա: Ֆինանսների նախարարը հավելել Է, որ դրանք լինելու են ուղղակի պատժամիջոցներ ԿԺԴՀ-ի քաղաքացիների եւ ընկերությունների դեմ, այլ ոչ թե չինական ընկերությունների նկատմամբ, որոնք բիզնես են վարում այդ երկրի հետ:
«Անցած շաբաթ մենք պատժամիջոցներ սահմանեցինք Իրանի դեմ մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ,-ընդգծել Է Մնուչինը:-Նոր պատժամիջոցներ կլինեն Իրանի դեմ, որոնք կապված չեն միջուկային խնդրի հետ: Մենք մտադիր ենք շատ ուշադիր հետեւել Թեհրանի գործելակերպին»:
«Զգալի պատժամիջոցներ կսահմանվեն Սիրիայի դեմ,-հավելել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:-Ես կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում, եթե խոսենք չափերի ու ծավալների մասին, դրանք կվերաբերեն մոտավորապես 200 սիրիացիների կամ Սիրիայի հետ կապված անձանց ու կազմակերպությունների», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



