Մազերի սպիտակեցումը հնարավո՞ր է դադարեցնել
ФОТОՄենք սպիտակ մազեր տեսնում ենք ծեր մարդկանց մոտ, և սա հիմնականում ծերության նշան ենք համարում: Սակայն, ինչպես գիտենք, սպիտակ մազեր կարելի է ունենալ նաև միջին, նույնիսկ՝ երիտասարդ տարիքում: Այս դեպքում պատճառը ամենևին էլ ծերացման գործընթացը չէ:
Պարզվում է՝ նորմայում առաջին սպիտակ մազերը կարող են հայտնվել 37-45 տարեկան հասակում և բազմապատկվում 60 տարեկանին մոտ հասակում: 20-27 տարեկանում հայտնված սպիտակ մազերը անվանում են վաղ ճերմակում: Տղամարդկանց մոտ սկզբում սկսում են ճերմակել մորուքն ու բեղերը, կանանց մոտ՝ քունքերի ու ծոծրակի մազերը:
Գիտնակնները սահմանել են մթերքների ցանկ, որոնք օգտագործելով, կկանխարգելենք մազերի սպիտակեցումը:
Նուշ – Իր մեջ պարունակվող սպիտակուցները, երկաթը, ցինկը, B, E վիտամինները մազերն առողջ կպահեն:
Սաղմոն – Պարունակում է օմեգա 3 ճարպային թթուներ, սպիտակուցներ և վիտամիններ, որոնք անհրաժեշտ են թե մազերին, թե ամբողջ օրգանիզմին:
Հազարի տերևներ - Հարուստ են հակաօքսիդանտներով, սննդային թելիկներով և վիտամիններով, որոնք կդանդաղեցնեն մազերի սպիտակցումը:
Հատապտուղներ - Պարունակում են վիտամին C, ինչն շատ է անհրաժեշտ առողջ մազերի և մաշկի համար:
Շոկոլադ - Պարբերաբար օգտագործումը նպաստում է մազերի բնական գույնի պահպանմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: