Թուրքիայում անկախ մամուլը հանրաքվեից հետո ավելի բարդ իրադրությունում կհայտնվի. «Լրագրողներ առանց սահմանների»
ОБЩЕСТВО«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտարարել է, որ Թուրքիայում անկախ մամուլի վիճակը սահմանադրական հանրաքվեից հետո ավելի է բարդանալու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ռեդիսկեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրաքվեի ժամանակ մի շարք խոշոր քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մեդիան, հաղթել է «ոչ»-ը: «Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կարող է կիրառել: Հաջողությամբ ավարտված հանրաքվեից հետո Էրդողանից բարեգթություն ակնկալող մարդկանց նման լավատես չեմ: Նա բարեգութ չէ: Հակառակը, ագրեսիվ ղեկավար է»,- նշել է նա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



