Օրվա բաղադրատոմս . Պատրաստենք բոլորիս կողմից շատ սիրված կլոր գաթան
ЛАЙФԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում:

- Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում: Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում:

- Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում:

- Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում:

- Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում:

- Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:

Ի դեպ, կլոր գաթա փորձեք համտեսել կաթով կամ թթվասերով, շատ համեղ է ստացվում
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»



