Հաշտարարի գրասենյակը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված սեմինար կիրականացնի
ОБЩЕСТВОՖինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը շարունակում է ֆինանսական կրթությանն ուղղված միջոցառումների շարքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն ասաց, որ ապրիլի 20-ն գրասենյակը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ուսանողների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված սեմինարների շարք կանցկացնի:
«Մենք շարունակում ենք ավագ դպրոցներում սեմինար-դասընթացների անցկացումը: ՀՀ մարզերից դպրոցականներին բերում ենք Երեւան եւ նրանց համար կազմակերպում դասընթացներ, որոնք պարունակում են մշակութային, ֆինանսական տարրեր»,-հավելեց հաշտարարը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը տարբեր կրթական հաստատություններում ֆինանսական կրթությանն ուղղված միջոցառումների շարքն անցկացնում է 2010 թվականից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



