Գորտի լորձի մեջ գրիպի դեմ դեղ են գտել
ОБЩЕСТВОՀնդիկ գիտնականները պարզել են, որ Hydrophylax bahuvistara գորտերն արտազատում են նյութեր, որոնք կարող են ոչնչացնել գրիպի բազմաթիվ մանրԷահիմքեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է EurekAlert! կայքում:
Հետազոտողները տարրալուծել են տարբեր սպիտակուցային մոլեկուլներ, որոնք պարունակում Է Հնդկաստանի հարավային մասում բնակվող երկկենցաղների լորձը: Նրանք հայտնաբերել են, որ 32 պեպտիդներից չորսն ունեն հակավիրուսային հատկություններ: Սակայն անվնասության ստուգումն անցել Է դրանցից սոսկ մեկը՝ ուրումինը: Այն անվնաս Է մարդու արյան բջիջների համար, բայց քայքայիչ ազդեցություն Է գործում գրիպի վիրուսների վրա:
Հետազոտության հեղինակներից մեկի՝ Ջոշի Ջեյկոբի խոսքով՝ մեկ պոտենցիալ դեղ հայտնաբերելու համար անհրաժեշտ Է տարրալուծել մինչեւ մեկ միլիոն տարբեր միացություններ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



