Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ-ի համագործակցությունն Աբխազիայի հետ. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունն Աբխազիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Եթե խոսենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, ապա, իհարկե, մենք կողջունեինք այս կառույցի համագործակցությունն Աբխազիայի Հանրապետության հետ: Լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ Է բոլոր այն պետությունների կոնսենսուսը, որոնք մտնում են այս կամ այն կազմակերպության մեջ, նույնը վերաբերում Է դիտորդի կարգավիճակին: Այստեղ տարբերություն չկա, այստեղ կարեւոր Է, որ որոշումը պաշտպանվի այս կամ այն կառույցի մասնակիցների կողմից»,-ասել Է Լավրովը:
«Ինչ վերաբերում Է ՀԱՊԿ-ին, դա կազմակերպություն Է, որը կոչված Է ապահովել նրա մեջ մտնող երկրների անվտանգությունը: Աբխազիայի Հանրապետության անվտանգությունն ամենահուսալի կերպով ապահովված եւ երաշխավորված Է այն հարաբերություններով, որոնք ամրագրված են Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի Հանրապետության միջպետական պայմանագրերում»,-ասել Է Լավրովը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



