Brexit-ի շուրջ բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում. Եվրահանձնաժողով
ОБЩЕСТВОԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններն սկսվելու են հունիս ամսվա ընաթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ապրիլի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Brexit-ի շուրջ բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Նախօրյակին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ Է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք Է առավելագույնս ուժեղ լինի:
Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ Է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք Է կայանա ապրիլի 19-ին: Ինչպես սպասվում Է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



