Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արամ Կարապետյան. «Գողանալ, թալանելու տեղը գնալով սեղմվում է, սկսելու են իրենց մեջից թույլերին խժռել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում կոմպրոմատ–ձայնագրությունները հրապարակվում են մի նպատակով՝ երբ մարդու ձեռքից խլելու ինչ–որ բան ունեն: Այնպես որ, ռեսուրսների սղության պատճառով հնարավոր է իշխանությունը հենց իր ներսում սկսի խժռել թույլերին:

«Փաստի» հարցերին պատասխանում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, ըստ Ձեզ, խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտի դերակատարների փոփոխություն սպասվո՞ւմ է:

– Ոչ, կարծում եմ, մեծ հաշվով փոփոխություն չի սպասվում: Իշխանությունը ևս մեկ անգամ վերարտադրվեց, կիսվեց իր սցենարով, բայց որ Հայաստանում որևէ խնդիր չլուծվեց, դա էլ է փաստ:

– Այս ընտրություններում, Ձեր կարծիքով, ՌԴ դերակատարությունը երևա՞ց, երևացի՞ն Մոսկվայի «ականջները»:

– Էդտեղ «ականջ» ման գալ պետք չի, որովհետև դեռ ընտրությունների վերջնական արդյունքները չէին հրապարակվել, Պուտինը շնորհավորեց Սարգսյանին: Ամեն ինչ բացահայտ է:

– Իսկ ո՞ր դեպքում էր ընտրությունների այլ ելք հնարավոր և ընդդիմության պահվածքը ինչպե՞ս եք գնահատում:

– Կարծում եմ՝ ադեկվատ: Էն ընդդիմությունը, որը պիտի մասնակցեր, մասնակցեց, էն ընդդիմությունը որը չպիտի մասնակցեր, չմասնակցեց: Հենց սկզբից միանշանակ էր ինձ համար, որ ընտրություններն անցնելու են իշխանության սցենարով, ոնց որ Ռուսաստանում: Այդ ընտրությունները Հայաստանի բախտի, առաջընթացի, զարգացման հետ կապված հարց լուծեցի՞ն, ոչ: Ոչ մի հարց չի լուծվել: Եթե ընտրությունները քաղաքական լինեին, վերածվեին սև ու սպիտակի, ինչպես միշտ եղել է հետընտրական զարգացումներ և այլն..., և ինչու չեղավ, որովհետև էլիտայի մի մասն իրար հետ պայմանավորված է: Համակարգը նույնն է, ընդդիմության մի հատված էլ է ընդգրկված դրա մեջ: Երկրորդ՝ ֆինանսական ռեսուրսներ չունենալու խնդիրը բերել է նրան, որ ընդդիմությունը բավական ծանր կացության մեջ է հայտնվել:

– Ֆինանսական խնդիրնե՞րն են պատճառը, որ հետընտրական զարգացումներ չեղան:

– Նաև: Որովհետև կար սցենար, ըստ սցենարի ամեն ինչ գրվեց, ակտիվ քայլերի գնացողների որոշ մասի իղձերը բավարարվեցին, որոշ մասի՝ ուղղակի խաբեցին, ինչպես միշտ: Հետընտրական պրոցեսների, լուրջ քաղաքականացված պայքարի համար նաև ֆինանսներ են պետք: Հիմա ընդդիմադիր դաշտում էդ կարգի ֆինանսներ ո՞վ ունի: Ասում են՝ իշխանությունը մոտ 100 մլն դոլար է ծախսել վերընտրության համար, նույնիսկ եթե դրա կեսն է ծախսել, մի ընդդիմադիր ցույց տվեք, որ էդքան փող ունի:

– Ասվում էր, որ Սեյրան Օհանյանին խաղի մեջ է մտցրել Ռուսաստանը: Այսպիսով ի՞նչ պարզվեց, չցանկացա՞վ ֆինանսավորել նրան:

– Ես նման բաների չեմ հավատում: Ինչքան ես տեսնում եմ՝ Ռուսաստանը հստակ Սերժ Սարգսյանի ու երկու Կարեն Կարապետյանների հետ շարունակում է իր աշխատանքը: Երկու Կարեն Կարապետյաններն էլ այժմ աշխատում են ՀՀԿ–ի ներսում ստեղծել իրենց մասնաբաժինը:

– Տնտեսական դերակատարների վերաբաշխում չե՞ք կանխատեսում:

– Ես դեռ նման բան չեմ տեսնում: Ես տեսնում եմ, որ որոշակի առումով խլոցի է սկսվում կամաց–կամաց, ձայնագրություններ են ի հայտ գալիս: Հայաստանում կոմպրոմատը տպվում է մի նպատակով՝ երբ մարդու ձեռքից խլելու ինչ–որ բան ունեն:

– Կարծում եք՝ ՍԱՍ–ի Արտակի ձեռքից ինչ–որ բա՞ն են ուզում խլել:

– Չգիտեմ, միայն դա չէ, ես կարծում եմ՝ ձայնագրություններ էլի կլինեն, կտեսնենք: Գնալով ռեսուրսների պակասը զգացնել է տալիս թե՛ էստեղ, թե՛ Մոսկվայում: Տեսեք, թե ինչ կռիվ է գնում. ՌԴ էկոնոմիկայի նախարար Ուլյուկաևի պես մարդուն տարան, նստեցրին միջգերատեսչական պայքարի արդյունքում: Ինչու՝ որովհետև գնալով ռեսուրսները պակասում են, իսկ համակարգի էլիտան առանց փող լափելու չի կարող: Դրա համար, եթե ուրիշ տեղից տանելու գումարներ էլ չկան, իրար մեջ պետք է սկսեն խլոցին: Մեզ համար, իհարկե, տարբերություն չկա: Ռեսուրսները Հայաստանում գնալով սեղմվում են, տրանսֆերներ են քիչ գալիս: Գողանալ, թալանելու տեղը գնալով սեղմվում է, օրգանիզմ է չէ՞ էդ համակարգը, կամաց–կամաց սկսելու են իրենց միջից էն թույլերին գտնել, կամ համարեն, որ էդքան էլ լոյալ չեն, սկսեն խժռել: Իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՊՀ երկրներից շատերը գալու, կանգնելու են սոցիալական բունտերի շեմին: Հավանականությունը շատ մեծ է:

– Ասել է թե՝ այս ընտրություններով Հայաստանը մտավ քաղաքական նո՞ր ճգնաժամի մեջ:

– Դա քաղաքական ճգնաժամ չի, համակարգային ճգնաժամ է, որն իր մեջ ներառում է ամեն ինչ: Ուր էր, թե քաղաքական ճգնաժամ լիներ: Այս ընտրությունները մի փուլ էլ ավելացրին:

– Ի վերջո՝ այս տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությանը հաջողվեց ընդդիմությանը լուսա՞նցք մղել:

– Սերժ Սարգսյանը երկիրն է լուսանցք մղել, ոչ միայն ընդդիմությանը: Որովհետև երբ որ ընդդիմությունը դեր չունի երկրում, կամ պայմանավորված է դերը, երկիրն է գնում դեպի լուսանցք: Սերժ Սարգսյանին հաջողվեց հասարակությանը դուրս մղել լուսանցք, հետո մի մասին փողով առնել: Էլ ի՞նչ ընդդիմություն, եթե հասարակությունն է արդեն մարգինալացվել ու դեգրադացվել:

– Իսկ Դուք Ձեր կուսակցությամբ ինչո՞ւ չցանկացաք մասնակցել ընտրություններին:

– Ես չուզեցա պայմանավորվել: Ես զգացի, որ հիմա ալիք չենք կարող բարձրացնել էս ընտրությունների պարագայում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%