Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕ Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել 30 ուղեւորների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
«Յոթ մարդ զոհվել Է տեղում, եւս չորսը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցում»,-հայտնել Է Սեբզեւար քաղաքի արտակարգ իրավիճակների կենտրոնի փոխղեկավար Հադի Աբաս Աբադին:
Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը Մեշհեդ քաղաքից մեկնել Էր Սպահան: Վթարի ստույգ պատճառն առայժմ պարզված չԷ, բայց նախնական տվյալները վկայում են, որ միջադեպը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսի առջեւից ընթացող բեռնատարն անսպասելիորեն մանյովր Է կատարել, ինչը հանգեցրել Է բախման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



