Մակրոնը 3 տոկոսի առավելություն ունի լե Պենի նկատմամբ Ֆրանսիայում ընտրությունների առաջին փուլից առաջ
ОБЩЕСТВО Ֆրանսիայի նախագահի թեկնածու, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ 3 տոկոսի առավելություն ունի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ, ինչի մասին վկայում են Harris Intercative ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են ապրիլի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է Reuters գործակալությունը, հաջակցություն Մակրոնի, հանդես Է գալիս ընտրողների 25 տոկոսն այն դեպքում, երբ լե Պենի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 22 տոկոսը: Երրորդ տեղը բաժանել են «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժանկ Լյուկ Մելանշոնը եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որոնք ստացել են ձայների 19-ական տոկոսը:
Հարցումն անցկացվել Է ապրիլի 18-19-ին, դրան մասնակցել Է գրեթե 3 հազար մարդ:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



