«Առօրյայում տարբերվում եմ էկրանային կերպարներիցս». Դալիթան՝ NEWS.am STYLE-ի գարնանային ֆոտոշարքում
ФОТОNEWS.am STYLE-ը գրում է
«Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Դալիթա Ավանեսյանն արդեն մեկ տարի է, ինչ սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ իր ողջ ժամանակը տրամադրում է դասերին: Սակայն երգչուհին, այնուամենայնիվ, ժամանակ գտավ լուսանկարվելու մեր գարնանային ֆոտոշարքում, որտեղ հանդես է գալիս երկու տարբեր կերպարներում՝ բնության թագուհու եւ ծաղկի:
«Կերպարները լրիվ տարբեր են, յուրովի ներկայացրած, երկուսն էլ հավանեցի: Բայց նշեմ, որ ծաղկի կերպարն ինձ համար նորություն էր, քանի որ առաջին անգամ էին դեմքիս վրա այդպես նկարում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր look-երին, նշեց Դալիթան՝ հավելելով.
«Շատ եմ լսում հաճոյախոսություններ, հաճելի է լսել կամ կարդալ, երբ համեմատում են ինձ նուրբ ծաղիկների կամ մուլտֆիլմերի արքայադուստրերի հետ :) »:
Խոսելով ոճային փոփոխությունների մասին՝ երգչուհին նշեց. «Փորձում եմ ընտրել այն ոճը կամ անել այն, ինչ սազում է ինձ եւ համապատասխանում տարիքիս»:
Շարունակությունը՝ այստեղ