«Օնլայն հետևում էի «Վիտամինին» ու մղկտում, որ ներկա չեմ». Արմուշը «Վիտամինի» վերամիավորման, տղաների հետ հարաբերությունների և անցած ճանապարհի մասին. Life.tert.am
ФОТОLife.tert.am-ը գրում է
Դերասան, հումորիստ Արմուշը ավելի քան 15 տարի է` հեռուստաեթերում է։ Նա և իր գործընկերները հայ հանդիսատեսին ներկայացրել են հումորային նախագծեր, որոնք ավարտից հետո էլ շարունակում են մնալ հանրության ուշադրության տիրույթում։ Մինչև օրս մարդիկ քննարկում են «Վիտամինի» հավանական վերադարձը, որի համար, ի դեպ, արդեն նախադրյալներ կան։
Արմուշի` ԱՄՆ տեղափոխվելու պատճառների մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ դերասանի հետ զրույցել ենք գործունեության, անցած ճանապարհի և ԱՄՆ–ում ամեն ինչ նորից սկսելու մասին։
–Արմուշ, ավելի քան 15 տարի է` հումորի ասպարեզում ես և բազմաթիվ նախագծեր ես իրականացրել։ Ի՞նչ ճանապարհ ես անցել։
–Ճանապարհը շատ դժվար էր, սակայն ես գնացի իմ երազանքի հետևից։ Ես և Վահագն Գրիգորյանը սովորում էինք «Հայֆիլմում», զգացինք, որ կարողանում ենք նաև հումորային սցենար գրել, որոշեցինք ստեղծել ՈւՀԱ–ի թիմ, որով 2001 թվականին դարձանք Հայաստանի ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերի հաղթող։ Դրանից հետո ընդգրկվեցինք «Արմյանսկի պրոյեկտ» ՈւՀԱ թիմ և մասնակցեցինք Ռուսաստանի բարձրագույն լիգայի խաղերին:
Մեզ սկսեցին վստահել մեծ նախագծեր, սկսեցինք վարել «Ոսկե աշունը», որն անցկացվում էր մարզադաշտում և կարևոր իրադարձություն էր համարվում։ Այդտեղ փորձ ձեռք բերեցինք և սկսեցինք հանդես գալ նաև որպես շոումեն։
2002 թ մասնակցում էինք «Բազե» համահայկական հավաքին, զգացինք, որ ծրագրում մշակութային բաժնի պակաս կա։ 2003 թվականին մշակութային ղեկավարը դարձավ Արման Սահակյանը և մեզ առաջարկեցին կազմել մշակութային ծրագիր։ Ես ու Վահագնը մի քանի ծրագիր կազմեցինք, որոնք մեծ հավանության արժանացան երկրի ղեկավարության կողմից։ 13 տարի հանդես եկա որպես «Բազեի» գեղարվեստական ղեկավար:
2006 թվականին ես ու Վահագնը ստեղծեցինք «32 Ատամ» ակումբը, որն ունեցավ դրական մեծ արձագանք։ 4 տարվա ընթացքում բազմաթիվ մրցանակներ ունեցանք։ Որպես հումորի ժանրում մասնագիտացած ու դժվար ճանապարհ անցած մարդիկ` «32 Ատամ»-ից հետո ստեղծեցինք «Վիտամին» ակումբը։ Կարծում եմ` մեզ համար շատ ճիշտ ժանր էինք ընտրել։
Շարունակությունը՝ այստեղ