Ո՞րն է տղամարդկանց նկատմամբ կանանց առավելությունը
ФОТОՃապոնացի գիտնականները պնդում են, որ կանայք տղամարդկանցից երկար են ապրում, որովհետեւ նրանց իմունային համակարգը ավելի երկար է երիտասարդ մնում:
Գիտնականները հետազոտության ընթացքում ուսումնասիրել են երկու սեռերի 20-90 տարեկան կամավորների արյան նմուշները եւ հայտնաբերել, որ արյան մեջ սպիտակ բջիջների՝ լեյկոցիտների թիվը տարիքի հետ նվազում է: Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ լեյկոցիտների քանակը նվազում է թե կանանց մոտ, թե տղամարդկանց, սակայն իմունային համակարգի գլխավոր բջիջների քանակը կանանց մոտ ավելի դանդաղ է կրճատվում:
Գիտնականները պնդում են, որ ծերացման գործընթացը կանանց եւ տղամարդկանց մոտ ամբողջովին տարբերվում է: Կանացի էստրոգեն հորմոնը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից, ինչպես նաեւ դրականորեն է ազդում իմունային համակարգի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: