Լևոն Մկրտչյանը չի բացառում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտությունը
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները: «Ազգ-բանակ-2017» համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Լևոն Մկրտչյանը:
«Բանակցություններն ընթանում են: Մի փոքր համբերեք, ամեն ինչի մասին հստակ կխոսենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության ի՞նչ ձևաչափ է քննարկվում:
Լևոն Մկրտչյանը չբացառեց նաև, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտություն կարող է լինել: Նա ընդգծեց, որ եթե նման որոշում կայացվի, այդ մասին հրապարակային կհայտարարվի:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



