Պետերբուրգում ահաբեկչության պատվիրատուն պարզված Է
ОБЩЕСТВОԱպրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության պատվիրատուն պարզված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Պարզված Է»,-ասել Է նա լրագրողներին՝ չբացահայտելով մանրամասնությունները:
Ներկա պահին Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գործով անցնում Է տասը ֆիգուրանտ, այդ թվում՝ Ազիմով եղբայրները: Նրանցից ավագը՝ Ակրամը, ապրիլի 19-ին ձերբակալվել Է Նոր Մոսկվայում եւ տեղափոխվել Հետաքննչական կոմիտե: Այժմ Մոսկվայի Բասմանյան դատարանում քննվում Է նրան ձերբակալելու միջնորդությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



