Արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ստանում է պետական աջակցություն
ОБЩЕСТВОԿառավարության որոշմամբ «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ:
«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41 մլն 849 հազար դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Նախատեսվում է ստեղծել 10նոր աշխատատեղ՝ 100 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:
Ընկերությունը կիրականացնի 287 մլն 177 հազար դրամի ներդրում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



