Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հեծանվով երթեւեկելը գրեթե կրկնակի նվազեցնում Է քաղցկեղի վտանգը
ОБЩЕСТВОԳլազգո քաղաքից բրիտանացի գիտնականների թիմի կողմից անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ հեծանիվ օգտագործելը կրկնակի նվազեցնում Է քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների վտանգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հինգ տարի տեւած հետազոտությանը մասնակցել են 250 հազար կամավորներ: Նրանք բոլորը հեծանիվն օգտագործել են որպես փոխադրամիջոց, այլ ոչ թե որպես լրացուցիչ ֆիզիկական բեռնվածություն, որպիսին կարող Էր լինել մարզասրահ հաճախելը:
Հետազոտության մասնակիցները շաբաթական միջին հաշվով անցել են 30-ական մղոն (48 կիլոմետր):
Բոլոր 250 հազար մասնակիցները հեծանիվն օգտագործել են որպես փոխադրամիջոց՝ դրանով անցնելով մինչեւ աշխատավայրն ընկած ամբողջ ճանապարհը, կամ հաղթահարելով ճանապարհի մի մասը:
Հեծանիվով երթեւեկությունը գրեթե կրկնակի նվազեցրել Է հիվանդացածների մահվան վտանգը:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել Է, որ հեծանիվով կատարվող կանոնավոր ուղեւորությունները մահվան ռիսկը կրճատել են 41 տոկոսով, քաղցկեղի դեպքում՝ 45 տոկոսով, իսկ սրտի հիվանդությունների դեպքում՝ 46 տոկոսով:
Ոտքով զբոսանքները նույնպես նվազեցնում են սրտանոթային հիվանությունների վտանգը, բայց չեն ազդում ուռուցքաբանական ռիսկերի վրա: Սակայն այդ Էֆեկտն զգալու համար հարկավոր Է շաբաթական անցնել առնվազն վեց մղոն (մոտավորապես 9 կիլոմետր):
Այդ ժամանակաընթացքում 2430 կամավորներ, որոնք մասնակցել Էին հետազոտությանը, մահացել են: Նրանցից 3748-ի մոտ ախտորոշված Էր քաղցկեղ, 1110-ի մոտ՝ սրտի հետ կապված խնդիրներ:
«Դա այն բանի ակներեւ ապացույցն Է, որ մարդիկ, որոնք ակտիվորեն տեղաշարժվում են, հատկապես հեծանվով, ավելի փոքր ռիսկի են ենթարկվում»,-BBC-ին ասել Է հետազոտողներից մեկը՝ դոկտոր Ջեյսոն Ջիլը:
«Մեզ հարկավոր Է փոխել մեր ենթակառուցվածքը, այն ավելի նպաստավմոր դարձնել հեծանվորդների համար»,-հավելել Է դոկտորը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



