Թրենդ. ասեղնագործած դենիմ. ինչի հետ կրել. լուսանկարներ
ФОТОWnews.am-ը գրում է.
Երևանյան խանութները լի են ասեղնագործած ջինսերով, ինչը պատահական չէ, քանի որ այս սեզոն ասեղնագործությունն իր երկրորդ կյանքն է ապրում: Ասեղնագործություն՝ բլուզների, վերարկուների, կեդերի, պայուսակների վրա: Դե իսկ ասեղնագործած դենիմն, ընդհանրապես, ամենուր է: Alexander McQueen, Dolce & Gabbana, Peter Pilotto-ի ցուցադրություններից մինչև մասս-մարկետներ:
Իհարկե, մտավախություն ունեմ, որ այն շուտով կդառնա այնքան տարածված, այնքան հաճախ կտեսնենք երևանյան փողոցներում, ճիշտ ու սխալ համադրություններով, որ կձանձրանանք: Բայց, մյուս կողմից, ասեղնագործած դենիմը բավական ֆունկցիոնալ է ու պրակտիկ: Այն կարելի է համադրել վառ, կոնտրաստային տոպերի հետ՝ միատոն կամ պրինտով, կարելի է կրել որպես total look, այսինքն համադրելով ջինսե տոպի կամ ժակետի հետ: Ասեղնագործած դենիմը կարելի է կրել նաև աշխատավայրում՝ կոնսերվատիվ բլուզի հետ: Սահմանափակումներ չկան:
Ակտուալ է հատկապես ծաղկային թեմատիկան՝ ասեղնագործած գարնանային բազմագույն ծաղիկներ՝ ջինսերի տարբեր տեսակների՝ 70-ականների լայն, բոյֆրենդ, skinny, թե ժամանակակից կարճ ջինսերին:
Մենք առանձնացրել ենք ասեղնագործած ջինսերի լավագույն streetstyle լուսնակարները: