Յունիբանկի պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին
ОБЩЕСТВОՅունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները Պրահայում մասնակցեցին Cyber Central համաժողովին, որը նվիրված էր կիբերանվտանգության խնդիրներին:
Համաժողովին մասնակցելու նպատակով հրավիրվել էին տարբեր երկրների մասնագետներ՝ կիբերանվտանգության համակարգի շարունակական զարգացման հիմնահարցերը քննարկելու և փորձի փոխանակման նպատակով։
Տեղեկատվական անվտանգության ապահովումը բոլոր բիզնես գործընթացներում մշտապես եղել է Յունիբանկիուշադրության կենտրոնում: Յունիբանկն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ և լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում: Հիշեցնենք, որ բանկը հաջողությամբ ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան
տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաև PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտ:
Ինչպես նշեց Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն-Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանը, մասնակցությունը նման համաժողովների հնարավորություն է տալիս միջազգային մասնագետների հետ քննարկելու կիբեռսպառնալիքներին դիմագրավելու նոր համակարգերի և մեթոդների կիրառությունը, գնահատելու իրավիճակը և ներկա մարտահրավերները` կիբեռանվտանգության համակարգերն ավելի հուսալի դարձնելու համար:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



