Օգտագործեք այս 2 բաղադրիչները, ձեր ծակոտիներն ընդմիշտ կվերանան, և ձեր դեմքը կլինի մաքուր, քան երբևէ
ФОТОՆերկայացնում ենք տնային բաղադրատոմսեր, որոնք կարող են նվազեցնել դեմքի մաշկի ծակոտիները:
Ակտիվ բաղադրիչ է կիտրոնը:
Նուշ և կիտրոնի հյութ
Պետք է մի քիչ նուշ թրջեք, թողենք գիշերը, առավոտյան մանրացնեք, որպեսզի խիտ մածուկ ստացվի: Ավելացրեք մոտ մեկ թ. գ. կիտրոնի հյութ, բլենդերով խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի: Մածուկը քսեք դեմքին և թողեք 20-25 րոպե, դեմքը ողողեք տաք ջրով:
Ձվի սպիտակուց և կիտրոնի հյութ
Կարող եք դեմքի բնական դիմակ պատրաստել մաշկի ծակոտիները խտացնելու համար՝ համադրելով մի քանի կաթիլ կիտրոնի հյութը և 2 ձվի սպիտակուցը: Ստացված մածուկը քսեք դեմքին՝ զգուշությամբ ներմերսելով մատների ծայրերով: Թողեք մոտ 20 րոպե, լվացեք տաք ջրով: Կկարողանաք խտացնել դեմքի մաշկի ծակոտիները, նաև շերտազատել դեմքի մեռած մաշկի բջիջները՝ այն դարձնելով թարմ, հարթ և փափուկ:
Վարդաջուր, վարունգ և կիտրոն
Վարունգը մաքրեք և կտրտեք: 4 կաթիլ կիտրոն և 1 թ. գ. վարդաջուր ավելացրեք վարունգի հյութին: Խառնուրդը լցրեք թեթև գործվածքի վրա և 15 րոպեով քսեք դեմքին մինչև չորանա: Հետո դեմքը ողողեք:
Արքայախնձոր և կիտրոն
Խառնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մոտ 2 ճ. գ. արքայախնձորի օրգանական հյութ: Մաքուր կտոր թրջեք խառնուրդի մեջ, դրեք դեմքին, թողեք 10 րոպե: Հետո դեմքը ողողեք:
Տոմատի հյութ և կիտրոնի հյութ
Նախ պյուրե պատրաստեք՝ օգտագործելով 2 լոլիկ, մի քանի կաթիլ կիտրոնի օրգանական հյութ: Բաղադրիչները խառնեք մինչև մածուկ ստացվի: Քսեք դեմքին, ներմերսեք, թողեք 15 րոպե, հետո դեմքը լվացեք, չորացրեք մաքուր սրբիչով: Ծակոտիները կպակասեն: