Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրանում նախագահի փոփոխությունը չի անդրադառնա հայ–իրանական հարաբերությունների վրա

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին երկրի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում է, իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դիմումը չի ընդունվել։

Ինչպես հայտնել են ՆԳ նախարարությունում` Իրանի նախագահի պաշտոնի վերջնական թեկնածուները վեցն են. Հասան Ռոհանին, Մոստաֆա Ակա-Միրսալամը, Իշհաք Ջահանգիրին, Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, Սայեդ Իբրահիմ Ռաիսին և Մոստաֆա Հաշեմի-Թաբան:

Իրանում նախագահական ընտրությունները դեռևս չսկսված հետաքրքիր զարգացումներ են խոստանում։ Պահպանողականների համար հնարավոր միավորող թեկնածուի` Ահմադինեջադի դուրս մղումը ընտրություններից ստիպելու է այդ քաղաքական թևը ներկայացնողներին միավորվել մեկ այլ թեկնածուի`Սայեդ Իբրահիմ Ռաիսիի շուրջ, որը համարվում է գործող նախագահ Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը։

Ռոհանին `չնայած տնտեսական վիճակի, սոցիալական մի շարք առկա խնդիրների պատճառով քննադատության է ենթարկվում, այդ թվում այաթոլա Խամենեի կողմից, սակայն ընդհանուր առմամբ ունի բոլոր շանսերն երկրորդ անգամ դառնալու երկրի նախագահ։ Ամեն ինչ կախված է լինելու նախընտրական քարոզարշավից, պահպանողականների ռեսուրսները միավորելու հնարավորություններից, այաթոլա Խամենեի անձնական վերաբերմունքից`նրա ազդեցությունն ահռելի է Իրանում, ինչպես նաև քաղաքական այն կոնյուկտուրայից, որը ստեղծվելու է ընտրությունների նախաշեմին։

Արևմուտքի, ԱՄՆ–ի հակաիրանական հայտարարություններն ու Իրանի շուրջ ռազմա–քաղաքական իրավիճակի վատթարացման`ԱՄՆ–ի ու արաբական կոալիցիայի Իրանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի հնարավորության մեծացման ֆոնին իրանական հասարակությունը քաղաքական թիմերի առաջ խնդիր կդնի ավելի կոշտ գծի թեկնածու տեսնելու նախագահի աթոռին`պահպանողականների շանսերը Իրան–ԱՄՆ հակադրության աստիճանի մեծացման ֆոնին կմեծանան։

Սակայն ամենակարևորն այն է, որ Իրանն այն երկիրն, որտեղ պահպանողականների ու չափավորների բաժանումը հարաբերական է և շատ դեպքերում կրում է քարոզչական բնույթ։ Բոլորն էլ իրականացնում են`հատկապես արտաքին քաղաքական ուղենիշներում այն գիծը, որը մշակվում է հատուկ ծառայությունների, ռազմա–քաղաքական նեղ շրջանակների ու հատկապես այաթոլա Խամենեի ու կրոնական էլիտայի նեղ շրջանակների կողմից։ Այս կամ այն շեղումը կարող է պայմանավորված լինել թեկնածուի անձնական նախաձեռնությունից, սակայն քաղաքական հիմնական գիծը մնում է անփոփոխ։

Ինչ վերաբերվում է Իրանի նախագահական ընտրությունների ելքի ու դրանց ազդեցությանը հայ–իրանական հարաբերությունների վրա, ապա պետք է նշել, որ Իրանը հարևան ՀՀ–ին`ցանկացած թեկնածուի ու նախագահի պարագայում դիտարկելու է, որպես տարածաշրջանում վստահելի բարեկամ երկրի, ում հետ Թեհրանը նախանշել է մի շարք`էներգետիկ–տրանսպորտային, ներդրումային`Սյունիք ազատ տնտեսական գոտի, նախագծեր ու առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն։
Իրանի նորընտիր ցանկացած նախագահ`անկախ ազգանուններից, հայ–իրանական բարիդրացիական հարաբերությունների պահպանումը դիտարկելու է , որպես Հարավային Կովկասում իրականացվող ընդհանուր քաղաքական առաջնահերթություն։

Թուրք–ադրբեջանական տանդեմի դիրքերի ուժեղացումը Կովկասում չի բխում Իրանի շահերից`Թեհրանը շարունակելու է ՀՀ–ով անցնող Հյուսիս–Հարավ էներգետիկ–տրանսպորտային միջանցքը դիտարկել, որպես Ադրբեջանից ու Թուրքիայից տրանսպորտային կախվածության թուլացման նախագիծ ու այն աջակցություն է ստանալու նախագահական այն թիմի կողմից, որն իշխանության է գալու շուտով կայանալիք ընտրություններով։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха