Լե Պենը կոչ Է արել վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը
ОБЩЕСТВО Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Փարիզում կատարված գրոհից հետո կոչ Է արել առանց հապաղելու վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր երկիրը կրկին ահաբեկիչների թիրախ դարձավ, հարվածը հասցվեց մեր մայրաքաղաքի հենց սրտին՝ Ելիսեյան դաշտերում՝ բոլոր ֆրանսիացիների համար խորհրդանշական փողոցում»,-հայտարարել Է լե Պենը՝ իր նախընտրական շտաբում ելույթ ունենալով լրագրողների առջեւ:
Լե Պենի խոսքով՝ արմատական իսլամիզմը «հեգեմոնիստական, հրեշավոր գաղափարախոսություն Է», որի հետեւորդները պատերազմ են հայտարարել Ֆրանսիային եւ այն վարում են առանց որեւԷ զղջման՝ շունչ առնելու հնարավորություն չտալով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



