Եվրոպայի լիգա. կիսաեզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը իսպանական «Սելտա»-ն է
СПОРТՆիոնում կայացել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կմրցի իսպանական «Սելտա»-ի հետ:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմեցին ֆրանսիական «Լիոն»-ը և հոլանդական «Այաքս»-ը: Առաջին խաղերը կկայանան մայիսի 4-ին, իսկ պատասխան հանդիպումները` մայիսի 11-ին:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 24-ին, Ստոկհոլմում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



