Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վենետիկի հանձնաժողովի նախագահը դրական է գնահատում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

МЕЖДУНАРОДНОЕ

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի ողջույնի խոսքը:  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Վենետիկի հաքնձնաժողովի նախագահը պատրաստակամություն էր հայտնել նե րկա գտնվել սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը, սակայն որոշ հանգամանքների բերումով չի կարողացոլ Հայաստան ժամանել, ուստի նրա ելույթը կընթերցի Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանը և Վենետիկի հանձնաժողովը, Հայաստանը և ես միասին երկար ճանապարհ ենք անցել: Սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ առաջին անգամ համագործակցել ենք 2001թ.: Այդ ժամանակ բավականին դրական եզրակացություն տվեցիք մեր ներկայացրած տեքստի վերաբերյալ: Այնուհանդերձ, ինչպես գիտեք, 2003թ. մայիսին սահմանադրական հանրաքվեն չկայացավ: Հիշում եմ անհանգիստ վիճակը Հայաստանում: Հիշում եմ, որ բազմաթիվ հայեր հիասթափված էին: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կրկին անգամ ստացվեց 2004-2005թ. բարեփոխման շրջանակում: Երևան եկա 2004թ. հունվարին՝ սահմանադրական բա րեփոխումների գործընթացի մեկնարկին: Այդ ժամանակ ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանը, պահանջեց էական փոփոխություններ Հայաստանում, մասնավորապես, անցում խորհրդարանական համակարգի, մինչդեռ իշխող կոալիցիան որոշում կայացրեց պահպանել կիսանախագահական համակարգը: Այն ժամանակ հիշեցրեցի Ազգային ժողովին, որ Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ անգամ շեշտել է, որ կառավարման ցանկացած համակարգ՝ նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, կարող է ներդաշնակեցվել ժողովրդավարական չափանիշներին՝ պայմանով, որ խորհրդարանին վերապահվեն վերահսկողական բավարար լիազորություններ գործադիր ճյուղի նկատմամբ, ուստի ընտրությունը հիմնավոր էր, հիմնավորապես քաղաքական ընտրություն, որի իրավունքը պատկանում է բացառապես տվյալ երկրի ժողովրդին: 2004թ. հունվարին կառուցողական դիրքորոշման կոչ արեցի: Ընդդիմությանն առաջարկեցի Հայաստանի համար կենսունակ բանաձև գտնել, աշխատել բավարար զսպումներ և հակակշիռներ պարունակող Սահմանադրության ուղղությամբ, որպեսզի նախագահական համակարգը հնարավորինս մոտեցվի խորհրդարանականին, որին նրանք ձգտում էին հասնել, ինչպես նաև ստանալ Սահմանադրություն, որը հնարավորինս առաջադիմական կլիներ: Պնդում էի, որ կգա օրը, երբ իրավիճակը Հայաստանում հասունացած կլինի կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու համար: Բոլոր քաղաքական կուսակցություններին առաջարկում էի մինչ այդ պահը Սահմանադրությանը հնարավորություն ընձեռել, որպեսզի այն գործի ժողովրդավարական եղանակով: Անցել է 10 տարի: Կրկին ծագել է Հայաստանում քաղաքական համակարգի ճիշտ ընտրության հարցը: Այս անգամ առաջարկվում է ռացիոնալացված խորհրդարանական համակարգ: Այսօր դուք պետք է որոշեք` կատարել այդ ընտրությունը, թե ոչ: Կառավարման ցանկացած ձևի գործունեությունը սերտագույնս կապակցված է ընտրական համակարգին: Խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն զուգահեռ կայունությունը և կառավարելիությունը երաշխավորելու նպատակով առաջարկվել է անցում կատարել ամբողջովին համամասնական համակարգի, որում հնարավոր է ճշգրտում կատարվի մեծամասնության բոնուսի սկզբունքով: Այս հարցը թեժ բանավեճի առիթ է տվել ձեր երկրում: Ժողովրդին ներկայացնելու խորհրդարանական գործառույթին, թե գործադիր իշխանության լեգիտիմության բարձրացմանը նախապատվություն տալը նույնպես հիմնարար քաղաքական ընտրքություն է, որը կայացնելու իրավունքը պատկանում է բացառապես ժողովրդին: Վենետիկի հանձնաժողովը, սակայն, չի կարծում, թե ընտրական համակարգի էությունը պարտադիր է շատ կարծր ձևով ամրագրել Սահմանադրության տեքստում: Առաջարկվող փոփոխությունների նախագիծն այժմ վերջնական ընտրությունը թողնում է սահմանադրական բարեփոխումներից հետո ընդունվելիք ընտրական օրենսդրությանը: Ես խոսեցի կառավարման համակարգի փոփոխությունների մասին, սակայն փոփոխությունների նախագիծը մարդու իրավունքների շատ ժամանակակից ցանկ է պարունակում, որը համահունչ է եվրոպական և միջազգային չափանիշն երին: Փոփոխությունների նախագիծն ամրապնդում է դատական իշխանության անկախությունը, սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ամրագրում է կարևոր պետական մարմինների, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վերահսկիչ պալատի վերահսկողական լիազորությունները: Կրկնում եմ, որ այս տեքստը հայաստանցի մասնագետների աշխատանքի արգասիք է: Այն պատրաստել են Հայաստանի պայծառագույն իրավական մտածողները, ովքեր հաշվի են առել Հայաստանի սահամնադրական պատմությունը: Կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովի խորհու րդները Հայաստանի սահմանադրական պատմության մասնիկն են: Այս տեքստը հիմնվում է Վենետիկի հանձնաժողովի նախկին և նոր եզրակացությունների վրա; Սահմանադրական բարեփոխումը պատմաքաղաքական որոշակի իրավիճակի արգասիք է: Անկասկած, այն բազմաթիվ նպատակների և օրակարգերի է ծառայում: Այն կարող է նխաձեռնվոլ հասարակական պահանջի, քաղաքական կամքի,  միջազգային  ճնշման կամ այդ բոլոր գործոնների կամ դրանցից մի քանիսի համադրության արդյունքում: Վենետիկի հանձնաժողովը չէ, որ պետք է որոշի, թե արդյոք պահը հարմա՞ր է դրա համար կամ, որո՞նք են դրա ուղղակի կամ անուղ ղակի նպատակները: Անկախ բարեփոխումը նախաձեռնելու դրդապատճառներից՝ սահմանադրական բարեփոխումը հիասքանչ հնարավորություն կարող է լինել, եթե այն համապատասխանում է եվրոպական և ժողովրդավարական չափանիշներին: Ժամանակի ընթացքում, ժողովրդավարական գործելակերպի պայմաններում սահմանադրական նոր կանոնները կարող են շարժիչ ուժ դառնալ հասարակության զարգացման և պետության ժողովրդավարությանն ավելի բարձր մակարդակին անցումն ապահովելու համար:

Հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է, ընտրության օրն այսօր է: Եթե ձեռք եք բերել քաղաքական լայն համաձայնություն, եթե որոշեք ընդունել այս փոփոխությունները, ապա բարեփոխումն իրագործելու կամ չիրագործելու վերջնական իրավունքը վերապահված է հայ ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով: Ինձ մնում է միայն ընդգծել, որ այս հանրաքվեն պետք է լինի միջազգային չափանիշներին համահունչ և արտահայտի հայ ժողովրդի կամքը»:

 

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян