Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է
ОБЩЕСТВОԱրցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ապրիլի 17-ին հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ Թաթուլ Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել գլխի շրջանում վնասվածքով: Կատարվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Թաթուլ Հարությունյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



