126 զոհ ահաբեկչությունից. սիրիացի լուսանկարիչը վայր դրեց ֆոտոխցիկն ու սկսեց օգնել վիրավոր տղային, ծնկի եկավ, երբ հասկացավ ինչ է տեղի ունեցել (Photo, Video)
ФОТОԼինել պատերազմի լուսանկարիչ ենթադրում է, որ պետք է անես քո գործը՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում առաջնագծում։ Սակայն, երբ Սիրիայում պայթեցվեց ավտոբուսը, որին զոհ գնաց 126 մարդ, լուսանկարչի բնազդը չէր, որ առաջնային էր Աբդ Ալքադեր Հաբակի մոտ։ Նա դադարեցրեց լուսանկարելն ու սկսեց օգնել վիրավոր տղային։ Վիրավորը դեռ շնչում էր, երբ լուսանկարիչը հասցրեց նրան շտապօգնության մեքենային։
Մեկ այլ լուսանկարիչ ֆիքսել է Հաբակի գործողությունները, ով հաջորդ կադրում ծնկի է եկել ուրիշ զոհի մոտ ու լացում է՝ հասկանալով, որ այլևս ոչինչ անել հնարավոր չէ




1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



