Մոդել Թերեզա Մարտիրոսյանը՝ Victorias Secret-ի հագուստներից ցուցադրելու մասին (ֆոտո)
ФОТОNEWS.am STYLE-ը գրում է.
Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Չինաստանում Miss Model Of The World մրցույթին մասնակցելիս Victorias Secret-ի հագուստներից է ցուցադրել։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց մոդելը.
«Մի քանի ամիս առաջ ստացա եւ ընդունեցի առաջարկը։ Miss Model Of The World-ին մասնակցող լավագույնները մրցույթի վերջում ցուցադրեցին Victorias Secret-ի հագուստները»,- ասաց Թերեզան։
Գեղեցկուհի մոդելը հաճախ է արտերկրից հրավերներ ստանում, բայց ինչպես նա նշեց՝ շատերը մերժում է.
«Հատկապես հիմա, երբ պատրաստվում եմ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայի դասական վոկալ բաժնի ավարտական քննություններին, մերժում եմ հրավերները»։
Հարցին՝ որ մասնագիտությամբ է շարունակելու, պատասխանեց. «Կարծում եմ, որ մեկը մյուսին լրացնում է, քանի որ ես այնպիսի տեղ եմ աշխատում, որ անմիջական կապ կա երաժշտության հետ»։
Խոսելով անձնական կյանքի մասին՝ Թերզան նշեց այն կարծրատիպի մասին, որ մոդելային կարիերայով զբաղվողները անձնական կյանքում հաջողություների չեն հասնում, քանզի մասնագիտությունը խանգարում է, սակայն ավելացրեց, որ դա միանշանակ այդպես չէ։
«Ամեն ինչ հարաբերական է։ Կան մոդելներ, որոնք եւ անձնականում, եւ գործնականում հասել են հաջողության, բայց կան նաեւ այնպիսիք, որ պետք է ընտրություն անեն»,- եզրափակեց Թերեզան։
Մելինե Տոնոյան