Կալավան համայնքում արկածային զբոսաշրջության ծրագիրը կրկնապատկել է գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Կալավան համայնքում գործող «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը հեռանկարային եւ իրատեսական է համարում իրենց համայնքում արկածային զբոսաշրջության արմատավորումը, որի ուղղությամբ հիմնադրամը կատարել է որոշակի քայլեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, արկածային զբոսաշրջությունը լայն հնարավորություն կարող է բացել գյուղի զարգացման համար՝ այստեղ բերելով ամենատարբեր ե րկրների հազարավոր արկածային զբոսաշրջության սիրահարների:«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր համայնքն ընդունում ու ճանապարհում է արտասահմանցի զբոսաշրջիկների: Նրանց հետաքրքրում է մեր բնությունը, հնագիտական արժեքները, ժողովրդի ապրելակերպն ու զբաղմունքը: Բայց առավելապես նրանց գրավում է արկածային տուրիզմի միջավայրը, որը ստեղծված է մեր մտահղացմամբ:Ուռենուց կառուցված կամրջի մի ծայրին արկածային տուրիզմի սիրահարները ստիպված են դատարկել գրպանների ողջ պարունակությունը: Կամրջից այն կողմ արդեն Քարե դարն է: Այստեղ այցելողները պետք է պատրաստեն քարից գործիքներ, քարեդարյան կացարաններ եւ 21 օր ապրեն նախամարդու կյանքով»,- ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը: Նրա հավաստմամբ՝ արկածային տուրիզմի ներդրման շնորհիվ ամեն տարի զբոսաշրջիկների թիվը Կալավանում գրեթե կրկնապատկվել է՝ նախորդ տարում հասնելով մինչեւ 4 հազարի: «Այսպիսի սրընթաց զարգացման գյուղում պատրաստ չէր ոչ ոք , ուստի որոշեցինք մեկ տարի դադար վերցնել, որպեսզի մեր գյուղի բնակիչները հասցնեն կարգի բերել գիշերակացի համար նախատեսված կացարանները: Գյուղում բացառված է խոշոր հյուրանոցի կամ ռեստորանի կառուցումը: Զբոսաշրջիկները պետք է գիշերեն կամ գյուղացիների տանը, կամ էլ նրանց պատկանող էկոքոթեջներում: Այժմ գյուղում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: 4 սեփականատերեր իրենց միջոցներով բարեկարգում եւ հարմարեցնում են իրենց բնակարանները՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Եվս 10 ընտանիքների համար մենք այժմ դրամաշնորհային միջոցներ տրամադրող կազմակերպությունների հետ ենք բանակցում՝ նոր բնակարանների նորոգումները կազմակերպելու համար: Նախնական հաշվարկներով՝ այս տարվա վերջին արդեն բարեկարգվող կացարաններն ամբողջությամբ պատրաստ կլինեն ընդունելու զբոսաշ րջիկներին: Մեր գյուղը սկսել է հետաքրքրել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլեւ արտասահմանցի գիտնականներին: 2014-ի վերջում այստեղ տուն գնեց հնագետ, 30 տարի Տրոյայի պեղումները ղեկավարած անձանցից մեկը` Հանս Պիտեր Ուերպմանը: Այստեղ նա ժամանում է տարին մի քանի անգամ»,-պատմեց Ռոբերտ Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



