Տիեզերական աղբը սպառնում է երկրային ծառայություններին
ОБЩЕСТВОԳիտնականները նախազգուշացնում են Երկրի արբանյակների եւ տիեզերական աղբի օբյեկտների բախման աճող վտանգի մասին: Դա կարող է վտանգավոր լինել երկրային մի շարք ծառայությունների, օրինակ՝ կապի եւ եղանակի կանխատեսման ոլորտում աշխատողների համար:
Euronews-ի փոխանցմամբ՝ Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները հավաքվել են Բեռլինում՝ այդ խնդրին լուծում գտնելու համար: Ներկայում Երկրի ուղեծրի շուրջ ավելի քան 750 հազար փոքր օբյեկտ է պտտվում:
Գիտնականները հույս ունեն առաջիկայում տիեզերական աղբը հավաքելու եւ վերամշակելու միջոցներ գտնել: Միաժամանակ, մասնագետները մտավախություն ունեն, որ այս ծրագրի ձախողումը կարող է հանգեցնել ուղեծրում ավելի մեծ քանակությամբ անկառավարելի բեկորների առաջացման:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



