Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Միթսուբիշին» եւ «Մերսեդեսը». կա վիրավոր
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» մակնիշի 34 QN 803 (վարորդ՝ Հ. Մ.) եւ «Mercedes» մակնիշի 34 LO 570 (վարորդ՝ 1991 թ. ծնված Մ. Ղ.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Մ. Ղ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Մ. Ղ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



