Հստակեցվել են «Ավատարի» հաջորդ 3 մասի թողարկման ամսաթվերը
ОБЩЕСТВОՀայտնի են դարձել հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հաջորդ երեք մասի թողարկման ամսաթվերը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, մի քանի անգամ հետաձգվելուց հետո պարզ է դարձել, թե երբ էկրան կբարձրանան 2009-ին նկարհանված գիտաֆանտաստիկ կինոնկարի հաջորդ մասերը:
Ըստ ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջի հաղորդագրության` «Ավատար-2»-ը կինոթատրոններում կլինի 2020-ին, իսկ երրորդ և չորրորդ մասերը` 2021-ին և 2025-ին` համապատասխանաբար:
Բոլոր երեք մասի պրեմիերաներն էլ նախատեսված են դեկտմբերի 17-20: 20th Century Fox ստուդիայի հաղորդմամբ` արդեն աշխատանքներ են տարվում բոլոր հաջորդ մասերի ստեղծման ուղղությամբ: Գլխավոր դերերը կրկին կմարմնավորեն Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը և Սթիվեն Լենգը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



