Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բնապահպանության նախարարը Ժնևում մասնակցել է Քիմիական նյութերի միջազգային կառավարմանը նվիրված համաժողովին

ОБЩЕСТВО

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ժնևում (Շվեյցարիա) մասնակցել է Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման ղեկավար մարմնի` քիմիական նյութերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաժողովի 4-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման հիմնական նպատակն է խթանել երկրների առավել լայն մասնակցությունը և ներգրավումը քիմիական նյութերի ռազմավարական մոտեցմանը` կարևորելով քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը:

Պլենար նիստի ընթացքում հնչել են ծրագրային ելույթներ, որոնցում շոշափվել են զարգացման և բիզնեսի ոլորտում քիմիական նյութերի միջազգային կարգավորման ապագայի ռազմավարական մոտեցումները, ներկայացվել է քիմիական նյութերի կառավարման հայեցակարգը մինչև 2020թ., կոչ  է արվել բոլոր շահագրգիռ կողմերին առաջիկա հինգ տարիների ընթացքում ջանքեր ներդնել 2020թ. նախանշված նպատակին հասնելու համար: Նստաշրջանն անցկացվել է երեք զուգահեռ նիստերով («Բազմաճյուղային համագործակցություն քիմիական նյութերի առավել արդյունավետ կարգավորման համար», «Բազմաճյ ուղային համագործակցություն կայուն զարգացման համար», «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման մոդելը գործողության մեջ» խորագրերով):

«Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման մոդելը գործողության մեջ» խորագրով նիստի ընթացքում հնչել են մի շարք երկրների նախարարների և այլ բարձրաստիճան անձանց հայտարարությունները: Հայտարարությամբ հանդես  է եկել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախարարն իր ելույթում շեշտել է, որ քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման սկզբունքը ներառված է Հայաստանի Հանրապետության բոլոր բնապահպանական և առողջապահական ռազմավարական փաստաթղթերում, սակայն շատ անելիքներ կան քիմիական նյութերի կառավարման մասին գիտելիքների ավելացման առումով` ելնելով ռիսկի հիմնավորված գնահատականից:

ՀՀ բնապահպանության նախարարը, մասնավորապես, ասել է. «Որոշումների ընդունման, միջոցառումների անցկացման և ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի բազմաոլորտ համագործակցությունը և համաձայնեցված մոտեցումը: Այդպիսի մոտեցում պետք է լինի բոլոր հիմնախնդիրների լուծման համար` նանոտեխնոլոգիաներից մինչև բարձր թունունակությամբ և ժամկետանց պեստիցիդների պաշարները, արտադրության մեջ քիմիական նյութերը, ինչպես նաև էնդոկրին խանգարումներ առաջացնող նյութերը: Մեր երկրի տնտեսության մեջ շուկայական մեխանիզմների ներդրումը նպաստել է մասնավոր հատվածի և ձեռնարկատիրության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչն էլ ենթադրում է պետության դերի բարձրացում` առողջության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության հարցերում: Առաջ է եկել տնտեսական խթանների ձևավորման անհրաժեշտություն` բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների հոգատար վերաբերմունքի, ռեսուրսներ և էներգիա խնայող, առավել մաքուր տեխնոլոգիաների մշակման և ներդրման համար»:

Արամայիս Գրիգորյանը նիստի մասնակիցներին հայտնել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում կատարելագործվում է քիմիական նյութերի և թափոնների վերաբերյալ օրենսդրական բազան` նպատակ ունենալով կիրառել արդյունավետ միջոցներ ռիսկի նվազեցման համար:

Բնապահպանության նախարարն այցի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար տիկին Բարբարա Հենդրիքսի հետ, որի ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության առկա վիճակը և հեռանկարները, մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Բեռլինում նախարարների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և հետագա քայլերը:

Արամայիս Գրիգորյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի, Բազելի և Ռոտերդամի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայեի հետ: Քննարկվել են նշված կոնվենցիաների շրջանակներում ծավալված համագործակցության ներկա վիճակը և հեռանկարային ծրագրերը:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян