Մարդու առողջությունը կախված է նրա բնավորությունից
ЛАЙФԲարեխիղճ աձնավորություններն առանձնանում են լավ առողջությամբ, պնդում են Դյուկի համալսարանի գիտնականները: Փորձերի արդյունքում նրանց հաջողվել է ապացուցել, որ հիվանդների բնավորության և առողջության միջև ուղիղ կապ կա:
Ուսումնասիրությունը սկսելուց 12 տարի անց ոչ պատասխանատու մարդիկ այնպիսի հիվանդություններ են ունեցել, ինչպիսիք են խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային ճնշումը, լնդերի հիվանդությունները: Միաժամանակ այս հիվանդություններից բողոքել են պատասխանատու բնավորություն ունեցող կամավորների միայն 18%-ը:
Գիտնականները հայտարարում են, որ բարեխիղճ անձնավորությունները կյանքի իրենց սկզբունքներին ավելի պատասխանատու են մոտենում, փոխանցում է Heart4life պորտալը: Նրանք չեն ծխում, ալկոհոլային խմիչքներ և թմրանյութեր չեն օգտագործում, գրում է rosbalt.ru-ն:
Բարձր IQ-ով առանձնացող մարդիկ, ինչպես նաև հետաքրքրասերները նույնպես ավելի առողջ են համարվում: Բանն այն է, որ նրանք կարողանում են ժամանակին կանխել իրենց հիվանդությունները և դիմում են բժիշկների օգնությանը: Իսկ եթե հիվանդությունից խուսափել չի հաջողվել, նրանք հստակ կատարում են բժիշկների խորհուրդները, բացատրում են ուսումնասիրողները:



