Ավստրալացի 12-ամյա տղան փորձել Է ավտոմեքնայով կտրել-ացնել մայրցամաքը
ОБЩЕСТВОԱվստրալիայում ոստիկանությունը ձերբակալել Է 12-ամյա տղայի, որն, ինչպես պնդում են ոստիկանները, փորձել Է ավտոմեքենայով անցնել ամբողջ երկրով: Նրան արդեն հաջողվել Էր անցնել 1300 կիլոմետր՝ արեւելքից արեւմուտք, երբ նրան կանգնեցրել Է պարեկային ավտոմեքենան: Ոստիկաններն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ավտոմեքենայի թափարգելը քարշ Էր գալիս գետնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանությունը պարզել Է, որ տղան 14 ժամում կտրել-անցել Է Նոր Հարավային Ուելսի նահանգը, եւ պատրաստվում Էր շարունակել ուղեւորությունը մինչեւ Արեւմտյան Ավստրալիայի նահանգի Փերտա քաղաք: Դրա համար նա եւս 30 ժամ պետք Է ընթանար անապատի ճանապարհով: Ավստրալիայում վարորդական իրավունք կարելի Է ստանալ 16 տարեկանից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



