Լոնդոնի մարաթոնի մասնակիցը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին
ОБЩЕСТВО Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail տաբլոիդին:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մարաթոնի մեկնարկը տվել են տրիբունայից՝ սեղմելով հատուկ կոճակը, իսկ այնուհետեւ արքայազն Հարրիի ընկերակցությամբ միացել են ջուր բաժանող կամավորներին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, մարաթոնի բազմաթիվ մասնակիցներ կանգ Էին առնում՝ ողջունելու թագավորական ընտանիքի անդամներին կամ լուսանկարվելու նրանց հետ: Այդ պահին նրանց մոտով վազող մարդկանցից մեկը շշից ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին, ինչը զվարճացրել Է նրա կողքին կանգնած արքայազն Հարրիին եւ բրիտանական գահի ժառանգորդի տիկնոջը:
Ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի Է ունեցել 40-կիլոմետրանոց զանգվածային վազքահերթ: Մարաթոնին մասնակցել են ռեկորդային թվով վազորդներ՝ 40 հազար 382 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



