Զարդերի թրենդներ. Աշուն 2015
ЛАЙФStyle.News.am-ը գրում է.
Զարդեր կրելը միշտ էլ նորաձև է, սակայն նորաձևությունը սիրում է փոփոխվել և յուրաքանչյուր տարի ներկայացնել իր նոր թրենդները:
Զարդերի ի՞նչ թրենդներ են առաջարկում բարձր նորաձևության տներն այս աշնան և ձմռան համար:
Christian Dior-ն, օրինակ առաջարկում է երկար և խոշոր ոսկեգույն շղթաներ:

Schiaparelli նորաձևության տունն իր աշուն-ձմեռ ցուցադրությանը հանդես է եկել հագուստին ամրացվող ծաղկե բրոշների հավաքածուով:

Armani-ն առաջարկում է բյուրեղապակյա խոշոր ականջողեր:

Խոշար կախազարդերով բարակ, երկար շղթաներ` The Alexandre Vauthier x Mellerio dits Meller-ի կողմից:

Chanel-ն առաջարկում է մարգարտե ուլունքներ:

Հետաքրքիր կախազարդեր` Valentino-ից:

Versace նորաձևության տունն այս աշնան և ձմռան համար ներկայացրել է նուրբ և օրիգինալ գլխազարդերի իր նոր հավաքածուն:

Giambattista Valli-ի այս տարվա ցուցադրությունն օրիգինալ էր` օրիգինալ չափսի և ձևի ականջողերով:

Իսկ ահա, թե ինչ է առաջարկում Jean Paul Gaultier-ը:
Elie Saab-ը այս աշնան և ձմռան համար նորաձև է համարում տերևի կառուցվածք ունեցող ոսկեգույն գլխազարդերը:

Եթե ուսումնասիրենք վերը նշված նորաձևության տների առաջարկած թրենդները, ապա կտեսնենք, որ այս սեզոնի գերակշռող գույներն են ոսկեգույնը և մորեգույնի տարբեր երանգները:
Սյունե Առաքելյան




