Թուրք դատախազը Դինքի գործով մեղադրականում ներառել է Ֆեթուլլահ Գյուլենին
МЕЖДУНАРОДНОЕՊոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում 51 կասկածյալի նկատմամբ նոր մեղադրական եզրակացություն է կազմվել: Կասկածյալների շարքում է նաև չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Մյուս կասկածյալների թվում են նախկին դատախազ Զաքարյա Օզը, փակված «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, լրագրողներ Ադեմ Յավուզ Ասլանը, Էրջան Գյունը, ժամանակին Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզը և այլոք:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը մեղադրականում կասկածյալների համար «սահմանադրական կարգը վերացնելու փորձ անելու» և «կանխամտածված սպանությանը մասնակցելու» մեղադրանքներով պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել նրանց:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



