Սիրուշոն, Իվետան, Արման Նշանյանը և այլք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ФОТОՀայ հայտնիները սեցցանցերում գրառումներ և լուսանկարներ են հրապարակել` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Սիրուշո
–Ես թողել եմ իմ տունը հեռու. Անի
Արման Նշանյան
–Մենք երբեք չենք մոռանա
Իվետա Մուկուչյան
– Առաջ գնացեք, ոչնչացրեք Հայաստանը։ Տեսնենք կկարողանա՞ք անել դա։ Նրանց առանց ջրի ու հացի անապատ ուղարկեք։ Այրեք նրանց տներն ու եկեղեցիները։ Այդ ժամանակ կտեսնեք, որ նրանք կրկին ծիծաղում, աղոթում ու երգում են։ Երբ նրանցից երկուսը հանդիպում ենք ինչ-որ տեղում, նրանք նոր Հայաստան են ստեղծում։
Հրաչուհի Ութմազյան
–Այս ջարդ-սպանդը երեկ չսկսվեց, և ոչ էլ վաղն է նա ավարտվելու, ուստի վախեցեք սպանդից ճերմակ, ավելի, քան թե եղեռնից կարմիր։ Ուստի կրկնեցեք ինձ հետ միատեղ։ Ինչպես երդումի խոսքերն են կրկնում.
-Բռնի ձուլվելիս թունավորում են ձուլողին՝ արյամբ։ Ինքնին ձուլվելիս թունավորվում են իրենք՝ արյունով:
Կարեն Ասլանյան
–Կրկին մեկ տարի անցավ,կրկին եկավ ապրիլի 24-ը կրկին անգամ հիշեցնելով մեր սրտերի խորին վերքը,որը երբեք չի բուժվի:Ամեն տարի բոլորիս պարտքն է գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ հարգանքի տուրքը մատուցելով 1.500.000 զոհված հայերի հիշատակին: