Ереван, 11.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

10 ֆիլմ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

ЛАЙФ

Հայոց ցեղասպանությունը կինոյի լեզվով ներկայացնելու և հանրությանն այդ սոսկալի ոճրագործության մասին իրազեկելու բազմաթիվ փորձեր են արվել: Ցեղասպանության թեմայով բազում ֆիլմեր են նկարահանվել, որոնց նպատակն է ցույց տալ իրականությունը և պատմել հայերի հետ կատարված դաժանության մասին:

«Արմենպրես»-ն առանձնացրել է Հայոց ցեղասպանության թեմային առնչվող 10 ֆիլմ, որոնք, իսկապես, արժե դիտել:

1. «Նահապետ»


Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա 1977-ին նկարահանված ֆիլմի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: Նահապետը Եղեռնի տարիներին կորցնում է իր ընտանիքը։ Նա հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում գյուղերից մեկում, և այստեղ նոր ընտանիք է կազմում:

Ֆիլմում խաղում են Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը, Գուժ Մանուկյանը և այլք:

2.  «Մայրիկ»


Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության և Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ողջ ընտանիքի պատմությունը ։ Ֆիլմում խաղում են Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ռիշար Բերին, Սերժ Ավետիքյանը և այլք:

3. «Արարատ»


Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն իր դերասանական տաղանդն է դրսևորել նաև այս ֆիլմում: Կանադահայ ռեժիսոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ատոմ Էգոյանը 2002 թվականին նկարահանեց «Արարատ» ֆիլմը, որը պատմում է ցեղասպանության և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը:

Ֆիլմում խաղում են նաև Քրիստոֆեր Պլամերը, Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Սիմոն Աբգարյանը և այլք:

4.«Սպի»


Վենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը 2014 թվականին ներկայացրեց Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով կորցրել է իր ընտանիքը և տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել: Նա սկսում է երեխաների փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: Գլխավոր հերո սին մարմնավորել է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը:

5.«Արտույտների ագարակը»


Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների` 2007 թվականին նկարահանած իտալական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այն «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։

Կինոնկարում խաղում են Պաս Վեգան, Արսինե Խանջյանը, Չեկի Կարիոն և այլք:

6. «Ձորի Միրոն»


«Ձորի Միրոն» Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի էկրանավորումն է։ Միրոն ցեղասպանության ժամանակ կորցնում է ընտանիքը, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան, հաստատվում տեղի գյուղերից մեկում, ընտանիք կազմում մի գաղթական կնոջ հետ:

1979-80 թթ. ստեղծված ֆիլմում խաղում են Սոս Սարգսյանը, Հովակ Գալոյանը, Գեղամ Հարությունյանը և այլք:

7. «Փրկության քարտեզ»


Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին: Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելությ ան ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:

8. «1915»


Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականին: ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին: Կինոնկարի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը և Անժելա Սարաֆյանը:

9. «Արամ»


Գեղարվեստական ֆիլմը 2002-ին ներկայացրել է ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանը: Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն հետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։

Ֆիլմում խաղում են Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Լյուբնա Ազաբելը, Ալան Մոտեն և այլք:

10. «Խենթ պատմություն»


Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: «Խենթ պատմություն» ֆիլմը մեկնարկում է Սողոմոն Թեհլերյանի հայտնի դատավարությամբ, այնուհետև կինոդիտողին տեղափոխում է1981 թվական, Փարիզ: Հայազգի Արամը պայթեցնում է թուրք դեսպանի մեքենան՝ ծանր վնասվածք պատճառելով Ժիլին, որն անցնում էր իր հեծանվով: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին: Նրա մայրը ՝ Անուշը, գնում է հիվանդանոց Ժիլին տեսնելու և որդու համար ներողություն խնդրելու, բայց Ժիլն ուզում իր դահճին դեմ առ դեմ հանդիպել:

Ֆիլմում նկարահանվել են Գրեգուար Լըպրենս-Ռենգեն, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Սայրուս Շահիդին և այլք:

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы