Համեղ աղանդեր՝ թեյի հետ մատուցելու համար
ЛАЙФՁեր ուշադրությունն ենք ներկայացնում հիանալի բաղադրատոմս, որը պատրաստելուց հետո կարելի է համտեսել համեղ, հյութալի եւ հագեցնող աղանդեր։ Այսպիսով, անհրաժեշտ է երկու ճաշի գդալի չափով կարագ, մեկ մեծ խնձոր (կամ երկու փոքր), մեկ բաժակ վարսակի փաթիլներ, մեղր, դարչին, մեկ բուռ չամիչ։
Պատրաստման եղանակը
Կարագը հարկավոր է բարակ շերտերով կտրատել եւ դնել կաթսայի մեջ։ Հաջորդիվ անհրաժեշտ է խնձորն առանց կեղեւը հանելու կտրատել եւ փոքր-ինչ տապակել (մինչեւ փափկի) կարագի մեջ։
Այնուհետեւ խնձորը պետք է լցնել տարայի մեջ, ավելացնել վարսակի փաթիլները, չամիչը, դարչինը եւ մեղրը։ Այս բոլոր բաղադրիչները խառնելուց հետո պետք է դնել ջեռոցի ամանի մեջ եւ եփել ջեռոցում մինչեւ ոսկեգույն երանգ ստանալը։
Ի դեպ, կարելի է նաեւ խնձորը լցնել վարսակի փաթիլների վրա, այդ պարագայում աղանդերն ավելի հյութեղ կստացվի։
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ lakomka.ru



