Մթերքներ, որոնք հակացուցված են հղիներին
ЛАЙФՀղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենից կարեւոր ժամանակաշրջաններից մեկն է: Այդ պատճառով բոլոր հղիները պետք է լավ ուսումնասիրեն այն մթերքների ցանկը, որոնցից պետք է խուսափել հղիության ընթացքում՝ երեխային չվնասելու համար: Բազմաթիվ հետազոտությունների վրա հիմնվելով, հղիության ընթացքում բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել հետեւյալ մթերքներն ու ըմպելիքները.
1. Թունդ թեյ, սուրճ– այս ըմպելիքները մեծացնում են անոթային ճնշումը:
2. Գազավորված ըմպելիքներ եւ արհեստական ներկված մթերքներ:
3. Տապակած ուտեստներ – դրանք ծանրաբեռնում են լյարդն ու լեղապարկը: Նման ուտեստները վնասում են արգանդը եւ խոչընդոտում դրա զարգացումը:
4. Կծու սոուսներ, համեմունքներ, քացախ, յուղոտ միս կամ ձուկ, ճարպ:
5. Ալկոհոլային խմիչքներ – բացասական ազդեցություն են թողնում ձեր փոքրիկի ներքին օրգանների ձեւավորման վրա: Հղիության ժամանակ ճիշտ սննդակարգի հիմքում պետք է լինեն թարմ բանջարեղենն ու մրգերը, օգտակար այլ մթերքներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: