Արդի քաղաքականության մեջ «կանոններ այլեւս չկան». Լավրով
МЕЖДУНАРОДНОЕ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում Է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր Է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անտարակույս, այժմ իրադրությունն ավելի ծանր Է…Այն ժամանակ գոյություն ունեին երկու կայսրություններ՝ Արեւմտյան եւ Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակառակորդի դեմ հակամարտություններ Էր հրահրում երրորդ երկրների տարածքում: Բայց ոչ երբեք իր սահմաններին եւ երբեք ուղղակիորեն: Նույնիսկ հրապարակային հռետորաբանությունն Էր ավելի մեղմ: Այն ժամանակ երկու ճամբարներն Էլ չԷին անցնում թույլատրելիի սահմանները: Այսօր ոչ մի կարգի կանոններ այլես չկան»,- մեջբերում Է նախարարի խոսքը Esquire հանդեսը:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատմել Է, որ իրեն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջողվում Է կարգավորել հարաբերությունները, եւ նշել Է, որ ինքը «եթե ոչ մտերմական, ապա լավ հարաբերություններ» Է ունեցել բոլոր պետքարտուղարների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



