Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ցեղասպանության իրական տերերը. Կուսակցություններ

АНАЛИТИКА

Ցեղասպանության իրական տերերը. Կուսակցություններ Հայ եկեղեցու կողքին պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև հայկական քաղաքական կուսակցությունները, իսկ ավելի որոշակի` ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն: Երրորդ` Ռամկավար կուսակցությունը, որ տարիքային առումով ամենաավագն էր, համահայկական ընդգրկում չուներ և հետևաբար վճռական կամ նկատելի ազդեցություն չէր կարող ունենալ իրադարձությունների վրա: Ճիշտ է, ՀՅԴ-ն մասամբ գլխատված էր, բայց այս պարագան դյուզն-ինչ չի նվազեցնում այս կուսակցության մեղքի բաժինը: Պատճառները պետք է փնտրել առավել խորքում` 1908-ի երիտթուրքական հեղաշրջման մեջ, երբ հայ քաղաքական վերնախավը նպաստեց այն ուժին, որն հետո կարդալու էր իր դամբանականը: Այս առիթով գեներալ Լիման ֆոն Սանդերսի թարգմանիչ և համհարզ Հայնրիխ Ֆիրբյուխերը գրում է էր («Հայաստան. 1915» աշխատություն)._«Երբ այսօր հետադարձ հայացք ես ձգում և վերլուծում այն դեպքերը, ապա հայ գործիչները թվում են այն մարդկանց հանդեպ տածած նվիրվածության և հավատի զոհեր, ովքեր շուտով ցույց տվեցին իրենց իսկական դեմքը: Նրանք 1915 թվականին սառնասրտորեն սպանեցին իրենց հայ բարեկամներին, ովքեր 1909 թ. փրկել էին նրանց կյանքը»: Այդ օրերին, Սեբաստացի Մուրադը միացյալ ճակատ ստեղծելու լայն ծրագիր ներկայացրեց ՀՅԴ-ին և ՍԴՀԿ-ին, սակայն երկու քաղաքական ուժերն էլ չարձագանքեցին: Նրանք Պոլսի պատրիարքարանի հետ ձեռք ձեռքի տված համբերության կոչեր էին անում: Նույն էր իրավիճակը Դիարբեքիրում: Ի պատասխան տեղի ուժերի գրության, թե ի՞նչ անել, Կեդրոնական բյուրոն ուղարկում է հետևյալ գրությունը._«Պաշտպանուեցեք ձեր բոլոր հնարքներով, ուժերով: Նախայարձակումներէ, զինարձակումներէ ըզգուշացեք: Մեր վերջին հրահանգին սպասեցէք»: Անմիջապես փաստենք, որ այդ վերջին հրահանգն այդպես էլ չեղավ, իսկ պաշտպանվելու ընտրանքներ տրամադրելն առնվազն տարօրինակ էր: Ի՞նչ է նշանակում, պաշտպանվել, բայց չկրակել: Թերևս միայն այդ տողերի հեղինակները կարող են տալ այս հարցի պատասխանը:

Այդ նույն կարճամտությունը դրսևորվեց նաև Դաշնակցության 8-րդ համագումարում, որը տեղի ունեցավ ջարդերի նախօրեին 1914 թվականի հուլիս-օգոստոս ամսիներին: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե այդտեղ Դաշնակցությունը քաղաքակն ի՞նչ կողմնորոշման խնդիր էր քննարկում, անդրադառնանք մեկ-երկու փաստի: Ի սկզբանե արդեն պարզ է, որ 1908-ի հեղաշրջումից հետո, երիտթուրքական ղեկավարությունն այլևս չի կիրարկելու եղբայրություն, ազատություն, հավասարություն սկզբունքներից որևէ մեկը: Ջրբաժանն առկա էր, սակայն անգամ այս պարագայում, համագումարի վերջում, փաստացի թշնամական հայտարարված կուսակցությունից հայտնվում են երկու նշանավոր դեմքեր Բեհաէդդին Շաքիր և Նաջի Բեյը և կատարում հարցադրումներ, սկսված պատերազմում Դաշնակցության դիրքորոշման մասին: Այստեղ եղած խոսակցություններն էին, որ հերթական անգամ խաբելու էին հայ քաղաքական վերնախավին և պարարտ հող էին նախապատրաստելու հայկական կոտորածների համար: Ստորև ներկայացնում ենք գաղտնազերծված մի փաստաթուղթ: Խոսքը, 1914 թ. օգոստոսի 17-ին «Իթթիհադի» գլխավոր քարտուղար Միդհատ Շյուքրի բեյի կողմից Բեհաէդդին Շաքիրին ուղարկված ծածկագիր հեռագրի մասին է: Դրանից մի փոքր առաջ ` օգոստոսի 15-ին, այսինքն` «8-րդի» ավարտից անմիջապես հետո, Բ. Շաքիրը «Իթթիհադի» ԿԿ-ին տեղեկացրել էր Դաշնակցության համագումարի մասին և այժմ Պոլսից ստանում էր պատասխան ծածկագիր-հեռագիրը. «Այստեղ, մի քանիսի կողմից տրված տեղեկություններից, ինչպես նաև 1330 (1914) օգոստոսի 15 թվակիր ձեր գրությունից պարզվում է, որ հայերը հավակնություն չունեն մեզ հետ միատեղ ռազմական գործողությունների մասնակցելու: Ուստի, ձեռնարկվող բոլոր միջոցները պետք է գաղտնի պահվեն նրանցից: Պետությունը և կուսակցությունը փափագում է, որ մեր հայ հայրենակիցները մնան անտեղյակ: Այս ուղղությամբ ցանկալի է, որ անհրաժեշտ ջանք գործադրվ նրանց սրտերը հանգիստ պահելու համար»: Ինչ մնում է պատմական այս փաստաթղթին, ապա այն շրջանառության մեջ դրվեց 1919 թ. մայիսին, Կ. Պոլսում ընթացող երիտթուրքերի պարագլուխների դատավարության ժամանակ: Սկիզբը կարդացեք այստեղ։

Սկիզբը կարդացեք այստեղ։

Վահրամ Թոքմաջյան

«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»