Եվա Բաղդասարյանը՝ ռուսական «Отцы» սերիալում նկարահանվելու եւ ահաբեկչուհու մարմնավորելու մասին
ФОТОՕրերս ռուսական Рен ТВ հեռուստաալիքով մեկնարկեց «Отцы» սերիալը, որտեղ ռուս հայտնի դերասանների կողքին փոքրիկ դերով հանդես է գալիս նաեւ հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը: Ռեժիսոր Արշո Հարությունյանի՝ 12 մասից բաղկացած ֆիլմում Եվան մարմնավորում է ահաբեկչուհու:
Ֆիլմում նկարահանվելու եւ իր անսովոր կերպարի մասին դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին.
«Նկարահանման առաջարկն ստացել եմ անձնակազմի կողմից, հետո մասնակցեցի քասթինգին, որն անցնելուց հետո սկսեցի նկարահանվել: Ֆիլմում մարմնավորում եմ արաբ ահաբեկչուհու: Սկզբում որպես բորդ ուղեկցորդուհի եմ ներկայանում, իսկ հետո առեւանգում եմ աղջիկներին»,-պատմում է Եվան, որը սերիալում նկարահանվել է 3 օր, բայց, իր խոսքով, մեծ բավականություն է ստացել աշխատանքային գործընթացից:
«Ֆիլմը նկարահանվել է 1 տարի առաջ: Այդ ընթացքում ինձ համար շատ դասեր քաղեցի»:
Դերասանուհին, սակայն, դժվարացավ ասել, արդյոք, ֆիլմը կլինի՞ հայկական եթերում:
«Եթե անգամ հայկական հեռուտատեսությամբ չհեռարձակվի, ցանկացողները այն կարող են դիտել համացանցի միջոցով»,-նշեց նա:
Ի դեպ, «Отцы» ֆիլմում նկարահանվել են նաեւ Իվան Հովհաննիսյանը, Անաստասիա Ուկոլովան, Մարուսիա Կլիմովան, Վլադիմիր Ստեկլովը, Մաքսիմ Դախնենկոն եւ այլք:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից
Աղբյուրը՝ NEWS.am STYLE