«Գահերի խաղը» դարձել Է ամենաբարձր վարձատրվող դերասանների մասնակցությամբ սերիալը
ОБЩЕСТВО Հինգ դերասաններ, որոնք «Գահերի խաղը» սերիալի գլխավոր դերակատարներն են, երկուական միլիոն եվրո կստանան նոր եթերաշրջանի յուրաքանչյուր սերիայի համար, ինչը նրանց ամենաբարձր վարձատրվող դերասանները կդարձնի կինոյի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Express հրատարակությունը:
Բրիտանացի դերասաններ Էմիլյա Քլարքը (Դեյեներիս Թարգարիեն), Քիթ Հարինգթոնը (Ջոն Սնոու), Լենա Հիդին (Սերսեյա Լանիսթեր), ամերիկացի դերասան Փիթեր Դինքլեյջը (Թիրիոն Լանիսթեր) եւ դանիացի դերասան Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն (Ջեյմե Լանիսթեր) նոր պարտավորագրեր են ստորագրել, որոնց համաձայն, նրանցից յուրաքանչյուրը նաեւ տոկոս Է ստանալու հեռուստասերիալի հեռարձակումներից, որոնք տեղի են ունենալու ամբողջ աշխարհի ավելի քան 170 երկրներում:
«HBO մալուխային հեռուստատեսության ցանցը միջոցներ չի խնայել այն բանի համար, որ իրենց ամենահաջողված հեռուստասերիալը լայնորեն տարածվի, ինչին այնքան սպասում են ամբողջ աշխարհի երկրպագուները»,-հայտարարել Է մեդիա-վերլուծաբան Մայք Ռայան:
Թերթի տվյալներով՝ սերիալի արտադրության ծախսերը նույնպես լրջորեն ավելացել են: Դրա ստեղծողները խոստացել են, որ նոր եթերաշրջանում, որը Մեծ Բրիտանիայի Էկրաններին կհայտնվի հուլիսի 17-ին, հանդիսականներն ամենատպավորիչ տեսարաններից մեկի ականատեսը կլինեն կինոյի պատմության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
2
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
3
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
4
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



