Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրանը պաշտպանելու է «շիական աշխարհը» ռազմա–քաղաքական մեթոդներով

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրաքում, Սիրիայում, Եմենում ու Բահրեյնում ստեղծված ճգնաժամերը չունեն ռազմական լուծում։

Զարիֆի հայտարարությունը կրկին անգամ ընդգծում է իրանական շահերի այն տարածաշրջանը, որը փորձագիտական, քաղաքական շրջանակներն անվանում են «շիական առանցք» կամ «շիական շղթա»։ Արևմտյան ուժային կենտրոններն ու «ուղեղային կենտրոնները» մտահոգություն են հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ Իրանը իր գերիշխանությունն է հաստատել Սիրիայում, Իրաքում, Եմենում և Բահրեյնում`հենվելով տեղի շիական համայնքների, իրանամետ ուժերի ու Ալ–Կոդսի կողմից ստեղծված տարբեր ռազմա–քաղաքական միավորումների վրա։

Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա-քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։

Սիրիան ու Հզբոլահը`Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը` Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։
Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։
Պետական ԶԼՄ–ների տվյալներով, Իրանը ամսեկան 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։
Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների`Իսրայելի, ԱՄՆ–ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել այսպես կոչված «շիական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Ինչ վերաբերվում է Իրաքին, ապա Սադդամ Հուսեյնի օրոք առանցքային դերակատարում պետական, ուժային համակարգերում ունեցել են սունիները`այժմ շիաներն ունեն զգալի դերակատարում ու թելադրող ուժ են համարում շիաբնակ շրջաններում։ Իրաքում գտնվող շիական սրբավայրերի դեմ ուղղված ցանկացած գործողություն սունիական խմբերի, ԻՊ–ի կողմից Իրանում կդիտվի որպես «կարմիր գծերի» խախտում ու Իրանը իր հատուկ ջոկատայիններին կուղարկի այդ սրբավայրերն ու տեղի շիական համայնքների անվտանգությունն ապահովելու համար։ Իրանի տնտեսական ներկայությունը նույնպես զգալի է Իրաքում`իրականացվում են էներգետիկ–տրանսպորտային նախագծեր`Իրանը Իրաքի տարածքով ցանկանում է երկաթգիծ կառուցել դեպի Սիրիա ու Միջերկրական ծով։

Եմենում Ալ–Կոդսն ու իրանական այլ հատուկ ծառայություններ ֆինանսական, ռազմա–քաղաքական աջակցություն են ցուցաբերում հոուսիտներին, որոնք պայքարում են Արաբական կոալիցիայի դեմ`Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ու բավականին մեծ հարվածներ են հասցնում Էռ–Ռիյադին ու նրա Ծոցի դաշնակիցներին։ Հոուսիտները հարվածի տակ են պահում Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ, ինչպես նաև սպառնում են խախտել նավագնացությունը Բաբ–էլ–Մանդեբիի նեղուցում։ Հոուսիտներն Իրանի համար նույն դերակատարումն ունեն Սաուդյան Արաբիայի դեմ, ինչ Հզբոլահն`Իսրայելի։

Ինչ վերաբերվում է Բահրեյնին, ապա այնտեղ իշխող սունիական թագավորական տունը հենվում է սաուդյան ու ամերիկյան`Մանամայում է գտնվում ամերիկյան 5-րդ նավատորմի կայանատեղին ուժերի վրա, շատ դեպքերում անտեսելով տեղի շիա մեծամասնության շահերը, ինչն էլ առաջացնում է վերջիններիս դժգոհությունը։ Բահրեյնը մեղադրում է Իրանին`ներքին գործերին միջամտելու մեջ, իսկ Իրանը Բահրենի կառավարությունից պահանջում է պաշտպանել տեղի շիաների իրավունքներն ու ավելի մեծ ներկայացվածություն ապահովել պետական, ուժային և այլ համակարգերում։

Այսպիսով, Իրանն ամեն ինչ անելու է Մերձավոր Արևելքում «շիական աշխարհի» պաշտպանության համար`շարունակելով ռազմական, ֆինանսական ու քաղաքական աջակցությունն այնտեղ, որտեղ տեղի շիաների շահերը կոտնահարվեն ու նրանք կխնդրեն Թեհրանի օգնությունը։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха