Սննդատեսակներ, որոնք կարող են գլխացավի պատճառ դառնալ
ФОТОՄասնագետները պնդում են, որ հաճախակի գլխացավերի պատճառ կարող է լինել սիրելի սննդամթերքի չարաշահումը: Նրանք առանձնացրել են մի քանի սննդատեսակներ, որոնց չարաշահումը կարող է անտանելի գլխացավի պատճառ դառնալ.
1. Շոկոլադ:
Եթե դուք շոկոլադի մեծ սիրահար եք, ապա պետք է իմանաք, որ տանին, կոֆեին պարունակող շոկոլադը խթանում է միգրենի առաջացումը:
2. Կծու պղպեղ:
Կծու պղպեղը շատ կարևոր և օգտակար է: Սակայն ոչ նրանց համար, ովքեր հաճախակի գլխացավեր են ունենում: Այն հակացուցված է միգրենից տառապող մարդկանց համար:
3. Ապխտած միս:
Մսամթերքները , հատկապես ապխտածը, իր մեջ պարունակում է հատուկ կոնսերվանտներ, որոնք օգնում են երկար ժամանակ ապահովել նրա թարմությունը: Դրանք գլխացավի առաջացման պատճառ կարող են դառնալ:
4. Պանիր:
Պանիրը պարունակում է տիրամին, ընդ որում, որքան պանիրը շուտ է պատրաստված, այնքան նրա մեջ տիրամինի պարունակությունը շատ է: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առաջ էլիտար պանրի օգտագործումը սահմանափակել:
5. Սուրճ, թեյ, կոլա:
Այս համեղ ըմպելիքները պարունակում են կոֆեին: Եվ դա գրգռում է նյարդային համակարգը, բարձրացնում է ճնշումը, ինչն էլ գլխացավի պատճառ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: